ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՈՒ՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞ Երևանին

ՈՒ՞մ է  «քարտեզով»  պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞ Երևանին
25.11.2024 | 14:02

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Х-ի իր միկրոբլոգում տեղադրել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը և գրել. «Միակն ու անկրկնելին»...

Հետաքրքիր է, որ շատերն այն մեկնաբանում են այն տեսանկյունից, որ սա Ֆրանսիայի դեսպանի պատասխանն է Բաքվի հնարած Արևմտյան Ադրբեջանին, որն, ըստ Ալիևի, իր մեջ է ընդգրկում ներկայիս ողջ Հայաստանը:

Իրականում Հայաստանում Ֆրանսիայի դեդպանն իր այս գրառումով, նախ` ապացուցեց, որ ինքը ավելի լավ հայ է, քան թուրքի դեմ ծնկած վախկոտ Նիկոլն ու իր քայլիստ դավաճանները, որոնք ծպտուն չեն հանում Բաքվից հնչող հակահայ զառանցանքներին և երկրորդ` այս քարտեզի տեղադրումով, ենթադրում եմ, Դըկոտինյին նաև պատասխանեց Նիկոլի երեկվա անասունությանը, ով Հ1-ով Արևմտյան Հայաստանի և Ալիևի հնարած Արևմտյան Ադրբեջանի միջև համեմատություն տարավ և ադրբեջանամետ զառանցանքներ արտաբերեց:

Դըկոտինյին, փաստորեն, իր գրառումով Նիկոլին հասկացնում է, որ իրական Արևմտյան Ատրպատական-Ադրբեջանը Իրանում է և իր համեմատությունները տգտիտության հերթական դրսևորումն են:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3831

Մեկնաբանություններ